Ֆրանսիացի վինգեր Գաետան Պերենը հեռացավ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարից»։ Նա կարեիրան կշարունակի ֆրանսիական «Լիլում»։
«Կրասնոդարը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին եւ մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
Պերենն անցած տարվա ամռանն էր ֆրանսիական «Օսերից» տեղափոխվել «Կրասնոդար», որի կազմում մասնակցեց 20 հանդիպման, խփեց 2 գոլ, կատարեց 4 գոլային փոխանցում։































































































































































































































































































































































































































































































































