Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ գեղասահքի միջազգային ֆեդերացիան քննարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։

Ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացրել, որ «Արցախ» անվանումով երաժշտական ստեղծագործության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում կունենա քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին:

ՄՕԿ-ը հայ գեղասահորդների ծրագրի անվանումը փոխել է ։ Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում հայ գեղասահորդների երաժշտական ուղեկցման անվանումը պաշտոնապես նշված է որպես «Արա Գեւորգյանի երաժշտություն»։

Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրով օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին: