Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2026թ․ աշխարհի առաջնությունից հետո ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը կառաջարկի «Բենֆիկայի» 63-ամյա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է ESPN-ը։
Մոուրինյոն կփոխարինի Ռոբերտո Մարտինեսին, որի պայմանագիրը կավարտվի աշխարհի առաջնությունից հետո։
Եթե Մոուրինյոն ընդունի առաջարկը, «Բենֆիկայի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Ռուբեն Ամորիմը։































































































































































































































































































































































































































































































































