Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով ()։
6-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց կատալոնական թիմի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան, որը 86-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը 14-րդ րոպեին կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
33-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա մարտի 3-ին։































































































































































































































































































































































































































































































































