Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները Իրանում միջուկային զենք չեն հայտնաբերել, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպության ղեկավարը հավելեց, որ լիովին թափանցիկ լինելուց հրաժարվելը թույլ չի տալիս միջուկային ծրագիրը միանշանակ խաղաղ բնութագրել։











































































































































































































































































































































































































































































































































































































































