Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային» եւ հաղթեց 2:1 հաշվով ()։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Օրելիեն Տչուամենին։

25-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։

Արքայական թիմի հաղթական գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

«Ռեալը» 63 միավորով երկրորդն է, «Սելտան» 6-րդ տեղում է՝ 40 միավոր։