Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հավաքականի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
Հայաստանի ազգային հավաքական՝
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան, «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան, «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան, «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան, ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան, «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս, «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան, «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան, «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան, «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Այս ամիս Հայաստանի թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ մարտի 26-ին Արաբական Միացյալ Էմիրությունների, մարտի 29-ին Բելառուսի թիմի հետ։
- Մրցակիցը «Վանն» էր․․․
- Ազգային առաջնություններ․․․
- 22-ամյա դարպասապահն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» եւ ԲԿՄԱ-ի կազմերում…










































































































































































































































































































































































































































































































































































































































