Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեն։

52-րդ րոպեին աչքի ընկավ բոսնիացի պաշտպան Ներմին Զոլոտիչը։

«Նոան» 29 միավորով 5-րդն է, «Շիրակը» նախավերջինն է՝ 10 միավոր։