Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին զանգը դպրոցականների կյանքի ամենասպասված, հուզիչ ու հիշարժան օրերից մեկն է։ Այդ օրը խորհրդանշում է ոչ միայն դպրոցական տարիների ավարտը, այլ նաև նոր կյանքի փուլի սկիզբը՝ լի սպասումներով, երազանքներով ու նպատակներով։

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս շատերին հետաքրքրում է՝ երբ է նախատեսված «Վերջին զանգը»։ Հարցի պատասխանը ստանալու նպատակով -ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը։

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը նշեց․ «2026 թվականին դպրոցների մեծ մասում «Վերջին դասը» նախատեսվում է անցկացնել մայիսի 22-ին»։

Այդ օրը դպրոցներում կհնչի վերջին զանգը, կհնչեն շնորհավորանքներ, երախտագիտության խոսքեր ուսուցիչներին, և բեմերում կներկայացվեն ավանդական ելույթներ ու ստեղծագործական համարներ։ Շրջանավարտները, իրենց հերթին, կհիշեն անցած տարիների ամենավառ պահերը՝ ընկերությունները, հաղթանակներն ու փորձությունները։

Վերջին զանգը նաև հնարավորություն է շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ուղեկցել են աշակերտներին՝ փոխանցելով գիտելիք ու արժեքներ։ Միաժամանակ, այն նոր ճանապարհի սկիզբն է՝ դեպի բարձրագույն կրթություն, մասնագիտության ընտրություն և ինքնուրույն կյանք։

Այսպիսով, շրջանավարտները հրաժեշտ կտան իրենց դպրոցական կյանքին հենց այդ օրը՝ բացելով նոր ճանապարհ դեպի ապագա։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝