Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ընթանում են 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը», Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն։

«Ռեալը» պատասխան խաղում բրազիլացի հարձակվող Վինիսիուսի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Արքայական թիմը տանը հաղթել էր 3:0 հաշվով ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հեթ-տրիկի շնորհիվ։

ՊՍԺ-ն Լոնդոնում էլ մեծ առավելություն ուներ աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսիի» նկատմամբ՝ 3:0:

«Արսենալը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց Լեւերկուզենի «Բայերին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (), (առաջին հանդիպում՝ 0:3)

Էրլինգ Հոլանդ, 41 – Վինիսիուս Ժունիոր, 22, 11մ, 90+1

Հեռացում՝ Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), 20

«Չելսի» – ՊՍԺ՝ 0:3 (), (առաջին հանդիպում՝ 2:5)

Խվիչա Կվարացխելիա, 6, Բրեդլի Բարկոլա, 15, Սենի Մայուլու, 62

«Արսենալ» – «Բայեր»՝ 2:0 (), (առաջին հանդիպում՝ 1:1)

Էբերեչի Էզե, 36, Դեքլան Ռայս, 63

«Սպորտինգ» – «Բուդյո-Գլիմտ»՝ 5:0, լրացուցիչ ժամանակ, (), (առաջին հանդիպում՝ 0:3)

Գոնսալու Ինասիու, 34, Պեդրու Գոնսալվեշ, 61, Լուիս Սուարես, 79, 11մ, Խավիեր Արաուխո Վիլչես, 92, Ռաֆայել Նել, 120+1

Քառորդ եզրափակիչի հնարավոր զույգերը

ՊՍԺ – «Գալաթասարայ»/«Լիվերպուլ»

«Ռեալ Մադրիդ» – «Ատալանտա»/ «Բավարիա»

«Նյուքասլ» / «Բարսելոնա» – «Աթլետիկո»/«Տոտենհեմ»

«Սպորտինգ» – «Արսենալ»