Բրիտանիայի զորքերը չեն ներքաշվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքում սրվող պատերազմի մեջ։

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք ներքաշվելու դրա մեջ։ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանական գործողություններ ձեռնարկել և աշխատել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։ Լոնդոնը պաշտպանական գործողություններ է ձեռնարկել և այս պատերազմի սկսվելուց մեկ-երկու ժամ անց բրիտանացի օդաչուներին օդում է պահել՝ պաշտպանելով իր քաղաքացիների կյանքը, բրիտանական շահերը և տարածաշրջանում իր դաշնակիցներին»,- ասել է Սթարմերը։