ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, և որ Իրանն արդեն «պարտվել է»։ Նա այս հայտարարությունն արել է New York Post-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ այն ինքն իրեն կբացվի։ Իմ դիրքորոշումն այսպիսին է. ես ջախջախել եմ այդ երկիրը։ Նրանք այլևս ուժ չունեն. թող այդ նեղուցն օգտագործող երկրները գնան և իրենք բացեն այն», – ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը «լիովին ոչնչացված է»։ «Մենք այնտեղ երկար չենք մնալու։ Մենք պարզապես նրանց կջնջենք երկրի երեսից։ Դա լիակատար ոչնչացում է», – հավելել է նա։




























































































































































































































































































































































































































































































































































































































































