Հունահռոմեական ըմբշամարտի 2026թ .Եվրոպայի Մ23 չեմպիոն Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը տուշեով 8:1 հաշվով հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Նիհատ Մամադլիին։

Քառորդ եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 1 րոպեում 8։0 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Սուներ Կոնունովին։