Բրազիլիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային (90+) Դավիթ Չալոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Ապրիլի 24-ին Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին եւ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Երկրորդ ռաունդում Դավիթ Չալոյանի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհել են Չալոյանին։