Վահե Աղասյանը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։
Նախնական փուլում Վահե Աղասյանը հաղթել էր բուլղարացի Հրիստո Հրիստովին, իսպանացի Լոպես Բարոսոյին, մոլդովացի Վլադիմիր Իակոմիին, կիսաեզրափակիչում՝ բելգիացի Օլիվիե Նայերին։
60 կգ քաշային կարգում հանդես եկավ նաեւ Մարտին Բադալյանը, որը պարտվեց մեկնարկային գոտեմարտում։
66 կգ քաշային Ժիրայր Համբարյանը երկու հաղթանակից հետո դուրս մնաց պայքարից եւ մեդալ չնվաճեց։
73 կգ քաշային կարգում մեկ հաղթանակ տարավ, այնուհետեւ պարտություն կրեց եւ առանց մեդալի մնաց Արտակ Թորոսյանը։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիան ներկայացնող Սոս Խաչատրյանը։
100 կգ քաշային կարգում հանդես կգա Գոռ Կարապետյանը։















































































































































































































































































