
«Կոչ եմ անում պահանջել Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը, աջակցելու անկախ միջազգային առաքելության ստեղծմանը, որը կփաստարկի ՀՀ մշակութային ժառանգությունը ԼՂ-ում»,-«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ ԽՎ) 12-րդ նստաշրջանի հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա ահազանգեց՝ եվրոպական արժեքները խախտվում են հենց Արևելյան գործընկերության տարածաշրջանում ու ասաց․ «Կոչ եմ անում այս Վեհաժողովին միջամտելու, աջակցելու բոլոր ռազմագերիների ազատ արձակման գործընթացին։ Չենք կարող անտեսել ԼՂ-ում ՀՀ մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացումը․ խաչքարեր, ամբողջական հայկական բնակավայրեր են ուղղակի ջնջվում, վերացվում Ադրբեջանի կողմից։ Սա մշակութային ցեղասպանություն է, որ ջնջվի պատմությունը»։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը, կարևորելով ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտեցումը, նշեց, որ դա հանուն զարգացման է ու ասաց․ «Եվրոպական խորհրդարանը շատ անգամներ ընդունել է բանաձևեր, որոնք վերաբերում են առանց նախապայմանների բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը Ադրբեջանի կողմից։ Հաշտեցման գործընթացում չպետք է մոռանանք բոլոր բանտարկյալների ազատ արձակման մասին»։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:















































































































































































































































































