Ֆուտբոլի Մարոկկոյի առաջնության խաղում գրանցվել է անհավանական վրիպում։
«Յակուբ Էլ Մանսուրի» հարձակվող Մեհդի Բալուկը «Ռենեսանս Զեմամրայի» դեմ 7-րդ տուրի խաղի 35-րդ րոպեին չի կարողացել օգտվել մրցակցի դարպասապահի կոպիտ սխալից ու չի գրավել անպաշտպան դարպասը դարպասային գծի վրայից։
Այնուամենայնիվ, մարոկկացի ֆուտբոլիստի վրիպումը չի խանգարել «Յակուբ Էլ Մանսուրին», որն այդ խաղում տնային հաղթանակ է տարել 2։0 հաշվով։
Ավելի ուշ ֆուտբոլային վերլուծաբանները հաշվել են, որ այդ դրվագում xG (ակնկալվող գոլ) ցուցանիշը կազմել է 0,99, ինչը նշանակում է, որ վրիպում թույլ տալը գրեթե անհնարին էր։
















































































































































































































































































