Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում նոյեմբերի 27-30-ը տեղի կունենա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը:
-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարին մասնակցում են` Նիհալ Սարի (Հնդկաստան), Պարհամ Մագսուդլու (Իրան), Բոգդան-Դանիել Դյակ (Ռումինիա), Շանթ Սարգսյան (Հայաստան), Գաբրիել Սարգսյան (Հայաստան), Հայկ Մարտիրոսյան (Հայաստան), Արամ Հակոբյան (Հայաստան), Ռոբերտ Հովհաննիսյան (Հայաստան), Շամսիդդին Վոհիդով (Ուզբեկստան), Ռաֆայել Վահանյան (Հայաստան):
Հուշամրցաշարը կներառի արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր: Մրցանակային ֆոնդը գերազանցում է 10.000 ԱՄՆ դոլարը:



















































































































































































































