Սաուդյան Արաբիայի առաջնության 28-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով առավելության է հասել «Ալ Օխդուդի» նկատմամբ։

«Ալ Նասրի» կազմում գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Ժոաու Ֆելիքսը։

41-ամյա Ռոնալդուն կարիերայում գոլերի թիվը հասցրել է 967-ի։ Ընթացիկ առաջնությունում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 24 խաղում դարձել է 24 գոլի ու 2 ասիստի հեղինակ։

«Ալ Նասրը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալ Հիլյալից»։