
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հանդես են գալիս արտերկրում և Եղիշե Մելիքյանի կողմից հրավիրվել են ընտրանի` առաջիկա ընկերական խաղերի համար:
-ի հաղորդմամբ` Մելիքյանը հավաքական է հրավիրել` Գեորգի Հարությունյանին («Պուշկաշ Ակադեմիա»), Էդգար Սևիկյանին («Ակրոն»), Նաիր Տիկնիզյանին («Ցրվենա Զվեդա»), Էդուարդ Սպերցյանին («Կրասնոդար»), Դավիթ Հակոբյանին («Պոդբրեժովա»), Հրանտ Լեոն-Ռանոսին («Այնտրախտ»), Արթուր Միրանյանին («Բնեյ Սախնին»), Նարեկ Գրիգորյանին («Ֆարուլ»), Դավիդ Դավիդյանին («Ռոտոր»), Արտեմ Բանդիկյանին («ԲԿՄԱ»), Տիգրան Ավանեսյանին («Օրենբուրգ»):
Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն չեն միանա ազգային թիմին վնասվածքի պատճառով:

















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































