Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գասպար Տերտերյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
-ի հաղորդմամբ` ալբանական Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային մարզիկների բրոնզե մեդալի գոտեմարտում Տերտերյանը մրցեց Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ալիակսանդր Լիավոնչիկի հետ: Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով (միավորի առավելությունը տրվեց Տերտերյանին):
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի ոսկե մեդալակիր էր դարձել Մալխաս Ամոյանը, արծաթե ` Սուրեն Աղաջանյանը, բրոնզե` Կարեն Ասլանյանն ու Սլավիկ Գալստյանը:















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































