Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Կրասնոդարը» հյուրընկալվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Վենդելը։

69-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Կրասնոդարի» ուրուգվայցի պաշտպան Լուկաս Օլասան։

78-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Զենիթի» բրազիլացի հարձակվող Պեդրինյոն։

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Կրասնոդարը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Զենիթը» հետ է 1 միավոր եւ երկրորդն է։

Հետևեք մեզ՝