Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո ԵՄ-ն այլևս որևէ խոչընդոտ չունի Ուկրաինային ֆինանսավորելու հարցում, ինչը կարող է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղղակի պատերազմի պատճառ դառնալ։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենեն։

«Օրբանը պարտվեց ընտրություններում։ Հիմա ոչինչ չի խանգարում ԵՄ-ին միլիարդներ ներդնել իրենց պատերազմի ֆինանսավորման մեջ, ինչը, հավանաբար, կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի։ Սա լավ օր չէր ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ աշխարհի համար», – նշել է նա։