Միջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թարմացրել է ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի կարգավիճակները։
ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2 գեղասահորդներն ընդունել են Իտալիայում կայանալիք 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերը։ Ռուսաստանի ներկայացուցիչները հանդես կգան չեզոք դրոշի ներքո։
18-ամյա Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է։ Հայ մարզուհին մենասահքի պայքարում հաղթել է 2024 ու 2025 թվականներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-22-ին իտալական Միլանում ու Կորտինա դ՛Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներին մասնակցելու է նաև Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին պարային զույգը:

















































































































































































































