
Հայկական «Ուրարտու» ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները շնորհավորել են Հայաստանի չեմպիոն «Նոա»-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք «Նոա»-ին Կոնֆերենցիաների լիգայում Վարշավայի «Լեգիա»-ի նկատմամբ տարած հաղթանակի համար, որը փաստացի ապահովում է ակումբի մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում»,–ի փոխանցմամբ՝ գրված է ակումբների շնորհավորական խոսքում:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն, Երևանում ընդունելով Վարշավայի «Լեգիա»-ին, հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Այս հաղթանակից հետո «Նոա»-ն վաստակեց 8 միավոր և ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որ այդպիսի նվաճման է հասնում։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում «Նոա»-ն Լեհաստանում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին:


















































































































































































































































