ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակին արժանացավ Ուսման Դեմբելեն

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը:

-ի փոխանցմամբ` ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահի մրցանակները ստացան Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմից Ջանլուիջի Դոննարումման ու Անգլիայի կանանց ընտրանու դարպասապահ Հանա Համպտոնը:

Կանանց ֆուտբոլում լավագույն գոլի` Մարթայի անվան մրցանակին արժանացավ Լիզբետ Օվալեն:

2025 թվականի ՖԻՖԱ-ի Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակին արժանացավ Սանտիագո Մոնտիելը:

Կանանց ֆուտբոլում լավագույն մարզչի կոչմանն արժանացավ Անգլիայի հավաքականի մարզիչ Սարինա Վիգմանը, իսկ տղամարդկանցը` ՊՍԺ-ի իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն:

Կանանց «The Best» մրցանակին արժանացավ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին:

Տղամարդկանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացավ Ֆրանսիայի ազգային հավաքականից ու ՊՍԺ-ից Ուսման Դեմբելեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ծանրամարտի հավաքականի անդամներին
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած կարատեիստներին