Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն ու մարզչական շտաբի ներկայացուցիչները մասնակցում են ՈՒԵՖԱ-ի Pro արտոնագրի դասընթացներին:
-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, մարզչի օգնական Էրիկ Նազարյանը և «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ Կարեն Առաքելյանը այս օրերին գտնվում են Մադրիդում՝ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում՝ մասնակցելու ՈՒԵՖԱ PRO կարգի արտոնագրի դասընթացներին, որոնք անցկացվում են դեկտեմբերի 14-22-ը։
Մասնագետները եղել են Մադրիդի «Ռեալի» և «Աթլետիկոյի» մարզաբազաներում՝ կատարելով փորձի փոխանակում, ինչպես նաև մասնակցում են արտոնագրի դասընթացների։


















































































































































































































































