Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը հեռացվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բարնլիի» դեմ առաջիկա խաղում մանչեսթերցիների գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի Դարեն Ֆլետչերը։

Օրեր առաջ 40-ամյա Ամորիմն ասուլիսի ժամանակ քննադատել էր ակումբում տիրող իրավիճակը։

Ռուբեն Ամորիմը 2024թ. նոյեմբերից էր գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ անցկացրած 63 խաղում տարել է 25 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 15 ոչ-ոքի։

Անգլիայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրից հետո մանչեսթերյան ակումբը 31 միավորով 6-րդ տեղում է։