Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որին մասնակցում է առաջին անգամ։

B խմբի առաջին տուրի խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցեց 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի հետ և կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ուկրաինացիներն ունեին նկատելի առավելություն և կարողացան բացել հաշիվը։ 26-րդ րոպեին աչքի ընկավ Վլադիսլավ Պերվիեևը։

4 րոպե անց Հայաստանի հավաքականը խփեց պատասխան գոլը։ Հաշիվը հավասարեցրեց Միհրան Դերմենջյանը։ Հանդիպման նախավերջին րոպեին Դերմենջյանը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով Հայաստանի հավաքականին։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի B խմբում ընդգրկված են նաև Չեխիայի ու Լիտվայի հավաքականները, որոնք առաջին տուրի խաղում կմրցեն հունվարի 22-ին։ Հայ ֆուտզալիստները հաջորդ հանդիպումը կանցկացնեն hունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ից մրցելով Չեխիայի հավաքականի հետ։ Երրորդ տուրում hունվարի 28-ին մրցակիցը կլինի Լիտվայի հավաքականը։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը կկայանան Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի խաղում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի մրցակիցը 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականն է։

Հայաստանի հավաքականը խաղահրապարակ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Ալբերտ Աղաջանով, Նիկիտա Խրոմիխ, Վլադիմիր Սանոսյան, Դենիս Նևեդրով, Արթուր Մելքոնյան։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի B խմբում ընդգրկված են նաև Չեխիայի ու Լիտվայի հավաքականները։ Երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Չեխիան (hունվարի 25), իսկ երրորդ խաղում՝ Լիտվան (hունվարի 28)։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը կկայանան Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում ու ժամկետից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

B խմբի երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում 5։4 հաշվով առավելության հասավ Չեխիայի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկիտա Խրոմիխը, մեկական գոլ խփեցին Վլադիմիր Սանոսյանը և Արսեն Պետրոսովը, մեկ անգամ էլ մրցակիցը գրավեց սեփական դարպասը։

Առաջին տուրում հայ ֆուտզալիստները 2։1 հաշվով կամային հաղթանակ էին տարել 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ, որը երկրորդ տուրում կմրցի լիտվացիների հետ։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ում քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները։ Հայաստանի հավաքականը խմբային փուլը կավարտի hունվարի 28-ին՝ դարձյալ Կաունասի «Ժալգիրիս Արենայում» մրցելով Լիտվայի հավաքականի հետ։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որին մասնակցում էր առաջին անգամ։

Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվեց Խորվաթիայի հավաքականին։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած խաղում խորվաթները վստահ անցկացրին առաջին խաղակեսը և խփեցին 3 անպատասխան գոլ։ Հայաստանի հավաքականը ևս ունեցավ իրական գոլային պահեր, սակայն չկարոցաղավ իրացնել դրանք։

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր ու ավելի շատ էր վերահսկում գնդակը, բայց գոլ խփել չհաջողվեց։ Վերջին 10 րոպեներին Հայաստանի թիմը 5-րդ խաղացող էր մտցրել դարպասապահի փոխարեն։

Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիա – Իտալիա զույգի հաղթողի հետ։

Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Ֆրանսիայի հավաքականը, որը լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով հաղթել է ուկրաինացիներին։

Հիշեցնենք, որ Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի խմբային փուլում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային (2։1) ու Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղացել Լիտվայի հետ (3։3) ու 7 միավորով առաջին տեղը գրավել B խմբում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որին մասնակցում էր առաջին անգամ։

Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվեց Խորվաթիայի հավաքականին։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած խաղում խորվաթները վստահ անցկացրին առաջին խաղակեսը և խփեցին 3 անպատասխան գոլ։ Հայաստանի հավաքականը ևս ունեցավ իրական գոլային պահեր, սակայն չկարոցաղավ իրացնել դրանք։

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր ու ավելի շատ էր վերահսկում գնդակը, բայց գոլ խփել չհաջողվեց։ Վերջին 10 րոպեներին Հայաստանի թիմը 5-րդ խաղացող էր մտցրել դարպասապահի փոխարեն։ Խորվաթների դարպասապահ Անտե Պիպլիցիան բազմիցս իր թիմին փրկեց գոլից։