Չարենացանի «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է թիմից․ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Վան» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Վան»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է: