
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ամփոփել է Երևանում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:
«Ի սկզբանե մեծ վախ ունեի, որ ինչ-որ բան այն չենք անի, բայց ոչ, ամեն ինչ շատ լավ անցավ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մասնակից բոլոր երկրները գոհ են, զարմացած, որ կարողացել ենք այսպիսի մրցաշար անցկացնել: Այս առաջնությունից հետո մենք կունենանք միջազգային մակարդակի հրաձգարան, քանի որ առաջնության համար գնված գույքը կմնա Հայաստանի ֆեդերացիային»,–ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Նիկողոսյանը:
Վերջինիս ամփոփեց նաև հավաքականի մասնակցությունը Երևանում կայացած մրցաշարին` ընդգծելով, որ ընտրանին լավ մասնակցություն է ունեցել մրցաշարին:
«Ունենք 4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ: Սա խոսում է այն մասին, որ յուրաքանչյուրն իր տեղում աշխատանք է կատարել: Հսկայական աշխատանք է կատարել ֆեդերացիայի նախագահը` Արթուր Հովհաննիսյանը: Առաջնությանը մասնակից մարզիկների պատասխանատվությունը մեծ էր, ու նրանք դա զգում էին»,-առանձնացրեց նա:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցել են շուրջ 40 երկրի ավելի քան 450 մարզիկներ, մարզիչներ և պատվիրակներ։ Մրցումներն անցկացվել են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում։ Ընդհանուր առմամբ՝ խաղարկվել է 70 լրակազմ մեդալ։

























































































































































































































































































































































































































































































































































































































































