CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թեկնածու ունի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին փոխարինելու համար, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

«Wall Street Journal» թերթը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ պատրաստ է սպանել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, եթե նա հրաժարվի կատարել ԱՄՆ պահանջները։