Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Սոչիին»։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։

5-րդ րոպեին 25-ամյա կիսապաշտպանը բացել է հանդիպման հաշիվը, իսկ ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփել է «Կրասնոդարի» հաղթական գոլը։

Էդուարդ Սպերցյանը նաև ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 21 հանդիպումը, դարձել 11 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

«Կրասնոդարը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։