Չվերթների չեղարկման պատճառով Կատարում մնացած Հայաստանի մարմնամարզության թիմը վերադառնում է Երևան

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամները, որոնք ուսումնամարզական հավաք անցկացնելու համար մեկնել էին Կատար, և Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության հետևանքով թռիչքների չեղարկումների պատճառով չէին կարողանում Հայաստան վերադառնալ, արդեն վերադառնում են Երևան:

-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին` վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար, ինչպես նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի գործընկերներին` Կատարում գտնվելու ողջ ընթացքում թիմին ցուցաբերած աջակցության համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Աշխարհի գավաթի երրորդ փուլը, քանի որ թռիչքների չեղարկումների պատճառով չէր կարողանում վերադառնալ Կատարից։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտնել էր, որ Դոհայում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման, ինչի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները։ Այս հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։ Կատարում ՀՀ դեսպան Գևորգյանը ՀՀ քաղաքացիներին ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման: Նշվել էր, որ Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի համար ևս տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր` Հայաստան վերադարձի համար։

ՀՖՖ-ն հայտարարել է մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպման չեղարկման մասին
Ավարտվեց Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի երևանյան միջազգային մրցաշարը