Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան աջ ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Բրազիլիա – Ֆրանսիա ընկերական խաղում (1:2)։

Ռաֆինյան վերադարձել է Բարսելոնա անհրաժեշտ բուժումը ստանալու համար։ Ապաքինման ենթադրյալ ժամկետը 5 շաբաթ է, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։

Transfermarkt-ը Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Հետևեք մեզ՝