Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտին մոտեցող գեղասահքի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է ճապոնացի Կաորի Սակամոտոն։

Կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում 25-ամյա գեղասահորդը վաստակել է 237,50 միավոր՝ սահմանելով աշխարհի ռեկորդ։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը ռուս Ալինա Զագիտովան էր, որը ԱԱ-2019-ում հավաքել էր 237,50 միավոր։

Աշխարհի փոխչեմպիոն է դարձել ճապոնացի Մոնե Տիբան, իսկ բրոնզե մեդալին արժանացել է բելգիացի Նինա Պինդզարոնեն։

Գործող օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Ալիսա Լյուն չի մասնակցել մրցմանը։

Կաորի Սակամոտոն չորրորդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն։ Այս տարվա փետրվարին Իտալիայում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալակիր էր դարձել թիմային ու անհատական պայքարում։ Ավելի վաղ Սակամոտոն հայտարարել էր, որ այս մրցաշրջանը վերջինն է լինելու իր կարիերայում։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ։ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը , իսկ մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի որակավորման փուլի արգելքը՝ գրավելով 26-րդ տեղը։