Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակրր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր:

-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.133 միավոր` դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր: Աշխարհի գավաթի նախորդ` Եգիպտոսի խաղարկությունում Արթուր Ավետիսյանը երկրորդն էր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր):

Երևանում կայացավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր