Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը մեծ սպասելիքներ ունի ԵԱ-ի մասնակից փորձառու մարզիկներից

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կմեկնարկի ապրիլի 20-ին:

-ի հաղորդմամբ` ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մեծ սպասելիքներ ունի թիմի առաջատարներից:

«Եվրոպայի առաջնության մասնակիցներից լավ գոտեմարտեր եմ ակնկալում և հույս ունեմ, որ իրենք կկարողանան իրանց հնարավորություններով լիարժեք ներկայանան այս մրցաշարին»,-ասաց Կուրղինյանը:

Վերջինիս խոսքով` նախապատրաստական փուլում թիմը թե ընդհանուր և թե հատուկ ֆիզիկական պատրաստություն է անցել:

«Եվրոպայի այս առաջնությանը առաջատարներից չի մասնակցի Արման Անդրեասյանը, այն էլ առկա վնասվածքի պատճառով: Մեդալային ակնկալիքներ ունենք այն մարզիկներից, որոնք արդեն իսկ եղել են Եվրոպայի առաջնության մեդալակիրներ: Ունենք քաշային կարգեր, որտեղ դժվարությամբ եմ ընտրություն կատարել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը:

Եվրոպայի առաջնության ազատ ոճում հանդես կգան` Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Դավիթ Մարգարյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ), Հրայր Ալիխանյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյան (125 կգ):

Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի են