Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային ըմբիշների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով (միավորի առավելությունը տրվեց սերբ մարզիկին) և հաղթանակի հասավ Տիբիլովը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Ծանրորդն Մարտին Պողոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր