Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց ԵԱ-ի կիսաեզրափակչում. նա կպայքարի բրոնզի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը պարտվեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում:

-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը մրցեց Միջազգային դրոշի ներքո հանդես եկող Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զավուր Ուգուևի հետ ու զիջեց 4:3 հաշվով:

Հարությունյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: