Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հանդես են գալիս արտերկրում և Եղիշե Մելիքյանի կողմից հրավիրվել են ընտրանի` առաջիկա ընկերական խաղերի համար:

-ի հաղորդմամբ` Մելիքյանը հավաքական է հրավիրել` Գեորգի Հարությունյանին («Պուշկաշ Ակադեմիա»), Էդգար Սևիկյանին («Ակրոն»), Նաիր Տիկնիզյանին («Ցրվենա Զվեդա»), Էդուարդ Սպերցյանին («Կրասնոդար»), Դավիթ Հակոբյանին («Պոդբրեժովա»), Հրանտ Լեոն-Ռանոսին («Այնտրախտ»), Արթուր Միրանյանին («Բնեյ Սախնին»), Նարեկ Գրիգորյանին («Ֆարուլ»), Դավիդ Դավիդյանին («Ռոտոր»), Արտեմ Բանդիկյանին («ԲԿՄԱ»), Տիգրան Ավանեսյանին («Օրենբուրգ»):

Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն չեն միանա ազգային թիմին վնասվածքի պատճառով:

«Նոա»-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի գավաթակիր
Գեղարքունիքում «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի մարզային փուլի հաղթող է ճանաչվել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկն առաջիկա ընկերական խաղերի համար:

Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն չեն միանա ազգային թիմին վնասվածքի պատճառով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը hունիսի 6-ին Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի հավաքականի հետ, իսկ 3 օր անց ընդունելու է նաև Մոլդովայի թիմին։