Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
Ազգային թիմից Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրել է 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավել է երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սվետլանա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։
















































































































































































































