
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննարկման հարց էր դարձրել դպրոցական գույքի օգտագործման կանոնները։
«Մտնում մարզական դահլիճ, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրված ա բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ՝ հարգելիներս, խի՞ եք էստեղ դրել։ Թենիս կխաղան, բա բասկետբոլ ո՞նց են խաղալու։ Կամ մտնում ենք սպորտային դահլիճ, բայց տեսնում ենք՝ մեծ գույքերը դրած ա կենտրոնում»,- ասաց նա։
Այնուհետև անցում կատարեց սպիտակ խալաթներին․ «Քիմիայի լաբորատորիայում տեսնում եմ խալաթները դրված ա փաթեթի մեջ, հարցնում եմ՝ բա ինչի՞ ա փաթեթի մեջ դրված․ հաջորդ տեղը գնում եմ, տեսնում եմ հանած ա, բայց էլի փաթեթի մեջ ա, օգտագործված չէ։ Ես էստեղ խնդիր եմ տեսնում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
















































































































































































































