Լայնամասշտաբ հրդեհներ են Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթուջուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում` հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը և կից տեսանյութ հրապարակել։

ՆԳՆ-ից -ին տեղեկացրին, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

«Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։ Նախնական տվյալներով՝ այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

Տեսանյութը՝ Անուշ Կլեկչյանի