Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սանը բեռլինյան մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի 3-րդ դասարանի սան Անի Մելիքյանը, մասնակցելով Բեռլինյան մրցույթի, զբաղեցրել է առաջին տեղը։ -ի փոխանցմամբ՝ մրցույթին հաջորդել է Բեռլինի Ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ դահլիճում կայացած միջազգային գալա-համերգը, որին մասնակցելու հնարավորություն են ստացել բացառապես «Grand Prize Virtuoso» միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի կողմից ընտրված այն կատարողները, որոնք տարբեր տարիքային խմբերում արժանացել էին մրցանակային տեղերի։

Մինչ այդ Անի Մելիքյանը մասնակցել էր Նիդեռլանդներում անցկացված հեղինակավոր միջազգային մրցույթի՝ պատվով ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը:

Իր եվրոպական համերգների ընթացքում Անի Մելիքյանը ներկայացրել է նաև հայկական երաժշտությունը՝ կատարելով Առնո Բաբաջանյանի «Մեղեդին», որը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից։