Գավառ քաղաքը հյուրընկալել է Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» նախաձեռնության շրջանակներում Գավառ քաղաքը հյուրընկալել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին։

Ինչպես -ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Խամաճիկների պետական թատրոնի դերասանները հանդես են եկել Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի բեմադրությամբ, որի ռեժիսորն է Աննա Էլբակյանը։

Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Թատերական երկամսյակ» նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանինն է և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում այս տարի Գավառում բեմադրվել է հերթական՝ 7-րդ ներկայացումը, որը դիտել են Գեղարքունիքի մարզի տարբեր հանրակրթական դպրոցների կրտսեր տարիքի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ։

Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար Երևանի Խամաճիկների պետական թատրոնի անձնակազմը խրախուսվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։

Վերանորոգվում է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի շենքը
Հիմնանորոգվում է Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային նշանակության ճանապարհը
«Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուներին
Հայաստանի ու Բելգիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել