
Ղազախստանի նախագահի նստավայրում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի անունից պարգևատրվել են Silk Way Star միջազգային մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները։ Մրցույթում Հայաստանը ներկայացրել է Սարո Գևորգյանը, որը հասել մինչև եզրափակիչ փուլ։
-ի փոխանցմամբ՝ մրցույթի մասնակիցներին և կազմակերպիչներին պարգևները հանձնել է Ղազախստանի նախագահի պետական խորհրդական Էրլան Կարինը։
Երաժշտական արվեստի բնագավառում նշանակալի ձեռքբերման, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում ունեցած ներդրման համար «Բարեկամության» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Silk Way Star մրցույթի հաղթող, Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշել Ջոզեֆը։
Ղազախստանի նախագահի երախտագիտությանն են արժանացել մրցույթի մյուս մասնակիցները և կազմակերպիչները ևս։
Ղազախստանի նախագահի խորհրդականը շնորհակալություն է հայտնել նախագծի գլխավոր կազմակերպիչներին՝ Ղազախստանի նախագահի հեռուստառադիոկոմպլեքսին և Չինաստանի China Media Group մեդիակորպորացիային։
Էրլան Կարինն ընդգծել է, որ Silk Way Star երաժշտական մրցույթը կայացել է որպես միջազգային նախագիծ, որն ավելի շատ է ամրապնդել տարածաշրջանի երկրների միջև բարեկամությունն ու ի ցույց դրել ժողովուրդների ավանդույթների ու արժեքների նմանությունը։
Silk Way Star առաջին ասիական միջազգային վոկալի մրցույթի եզրափակիչը կայացել է նոյեմբերի 23-ին, Աստանայում։






































































































































































































































































