27 Նոյեմբեր, 2025 1:26

Արևմտյան Վիրջինիայի Ազգային գվարդիայի երկու անդամները, որոնք վիրավորվել էին Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ, մահացել են: Նրանց մահվան մասին հայտնել է Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին։

«Արևմտյան Վիրջինիայի այս քաջարի բնակիչները իրենց կյանքը զոհաբերեցին՝ պաշտպանելով իրենց երկիրը: Մենք կապի մեջ ենք դաշնային իշխանությունների հետ, քանի որ հետաքննությունը շարունակվում է: Մեր ամբողջ նահանգը սգում է նրանց ընտանիքների, սիրելիների և ողջ Գվարդիայի հետ միասին: Արևմտյան Վիրջինիան երբեք չի մոռանա նրանց ծառայությունն ու զոհաբերությունը, և մենք կպահանջենք լիակատար պատասխանատվություն այս սարսափելի արարքի համար», – գրել է նա։