27 Նոյեմբեր, 2025 0:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ նոյեմբերի 26-ին Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ Ազգային գվարդիայի երկու անդամներ ծանր վիրավորվել են։

Թրամփը այս մասին գրել է Truth Social-ում։

Նախագահի խոսքով՝ երկու անդամներն էլ գտնվում են ծանր վիճակում և հոսպիտալացվել են երկու տարբեր հիվանդանոցներում։ Կրակողը նույնպես լուրջ վնասվածքներ է ստացել։

«Կենդանին, որը կրակել է Ազգային գվարդիայի երկու անդամների վրա, որոնք երկուսն էլ ծանր վիրավոր են և այժմ գտնվում են երկու տարբեր հիվանդանոցներում, նույնպես ծանր վիրավոր է, բայց այնուամենայնիվ, շատ թանկ գին կվճարի», – գրել է Թրամփը։