Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պապը բարձրացրեց «Սուրբ գավաթը» Ստամբուլում

Հայաստանում կաթողիկոսի դեմ սկսված գործընթացը միայն երևացող մասն է այն լուրջ փոփոխությունների,որի առաջ կանգնելու է Էջմիածինը և հոգևոր էլիտան: Եվ այն մարդիկ որ այս ամենին դիտում են այնպես թե ով որտեղ պատարագի գնաց,ով չգնաց իրոք զավեշտալի է,քանի որ այս ամենը աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունք է և ոչ ուրիշ բան(նույնը եղավ 2018թ-ին կրկին աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժի կամ հզոր ուժերի ներազդեցություն)

Նախ եկեղեցին պառակտված է իսկ նման պայմաններում պահպանել նրա ազգային հոգևոր ինքնությունը լինելու է բարդ`նույնիսկ անհնար:Հետևաբար գալիս են նոր ժամանակներ: Մեզ օրինակ պետք է որ հետաքրքիր լիներ էկումենիկ շարժման մասին որոշ դրվագներ,ինչի մասին չգիտես ինչու չի խոսվում:

Կարծում եմ կատարվողի հետքերը պետք էր փնտրել այդտեղ: Հիմա դա լավ է,թե վատ է,դա իրականություն է,որի հետ պետք է հաշվի նստել: Արդեն շատ ուշ է որևէ բան փոխելու համար:

Էկումենիկ շարժում (հուն.՝ oikumene — տիեզերք) – 20-րդ դարի սկզբին բողոքական եկեղեցիների կողմից սկսած շարժում է եկեղեցիների միավորման համար: Այն սկզբնավորվեց 1910թ. Էդինբուրգում համաշխարհային միսիոներական կոնֆերանսով: Հետագայում էկումենիկ շարժումը հանգեցրեց 1948թ. եկեղեցիների համաշխարհային խորհրդի ստեղծմանը: Ներկայումս էկումենիկ շարժման մասնակիցներն են բողոքական, հին կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների մեծ մասը:Օրինակ Հայաստանում այդ գործընթացը սկսվել է 1997թվականից և դրա ամենավառ օրինակը եկեղեցիներում նստարանների տեղադրումն էր,որը մինչ այդ չէր եղել:Եթե հիշում եք և դա եկավ հենց այդ շարժման պահանջով:Ու շատ այլ բաներ,որոնք մենք կարող ենք և չհասկանալ:Եվ եթե այսօրվա գործընթացներին նայենք այս պրիզմայով շատ բան հասկանալի կդառնա,որ խնդիրը ամենևին կուսակրոնության և մյուս հարցերի մեջ չէ,այլ շատ գլոբալ հարցերի մեջ է:

Հիմա այս խառը օրերին Հռոմի Պապ Լևոն 14-րդը այցելել է Ստամբուլի պատրարքություն:

Ի դեպ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461թ:Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցին է:Նման բան եկեղեցու պատմության մեջ ինչքան գիտեմ չի եղել:

Կարծում եք պատահականություն է,կարծում եմ ոչ: